Հայտնի է` 10-ամյա աղջկա մահվան պատճառը
Այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած և գանգուղեղի վնասվածք ստացած 10-ամյա աղջիկը: Վերջինս երկրորդ հարկից ընկել էր առաջին հարկի աստիճաններին:
Բժշկական կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ նախնական ախտորոշմամբ երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
«Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»,- նշել են բուժհաստատությունից: