Հղի կնոջ վրաերթի դեպքով Փաշինյանի շարասյան պաշտոնյաների մասով գործը կկարճվի
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է։ Այս մասին հայտնում է Րաֆֆի Ասլանյանը։
«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները։
Ուստի տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա, թեև հասկանալի է այսօրյա իշխանության գոյության պայմաններում բողոքների ելքը»,-գրել է նա։