Ինչու են Սարիկ Անդրեասյանին զրկել վարորդական իրավունքից

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանին զրկել են վարորդական իրավունքից ոչ սթափ վարելու համար։ Այս մասին հայտնում է SHOT տեեգրամյան ալիքը։ Նա տուգանվել է 30 հազար ռուբլով (մոտ 125 հազար ՀՀ դրամ), ինչպես նաև մեկուկես տարի զրկել են վարորդական վկայականից։


Անդրեասյանին բռնել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս։ Սարքը ցույց է տվել արյան մեջ ալկոհոլի մեծ պարունակություն։ Նրան մեղավոր են ճանաչել։


Նշենք, որ Անդրեասյանը հայտնի «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է։ Նրա ֆիլմերից են նաև «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» (ռուս.՝ «Служебный роман. Наше время»), «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ» (ռուս.՝ «Что творят мужчины!») և այլն։