Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էր
Comedy Club-ի հաղորդման փակման մասին հայտարարությունը կատակ էր շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի անոնսի նախաշեմին: Այս մասին գրում է «Фонтанка»։
Թերթն ուշադրություն է դարձրել սեպտեմբերի 20-ի երեկոյան TNT-ի եթերում տեղի ունեցած հեռուստահաղորդման թողարկմանը։ Comedy Club հեռուստաշոուի հումորիստ և կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը կրկնել է փակման մասին հաղորդագրությունը, որից հետո նրա գործընկեր Պավել Վոլյան ասել է. «Ցտեսություն, hին Comedy Club։ Եվ բարև, Comedy Club-ի նոր 20-րդ եթերաշրջան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Խարլամովը հայտարարեց նախագծի փակման մասին 19 տարվա աշխատանքից հետո։