Սերբ ձյուդոիստը որակազրկվել է Օլիմպիական խաղերում խաչակնքվելու համար
Փարիզի Օլիմպիական խաղերում ազգությամբ սերբ ձյուդոիստ Նեմանյա Մայդովը 1/8 եզրափակչում Հունաստանի մարզիկի հետ մենամարտից առաջ խաչակնքվել էր, սակայն երեք զգուշացումների պատճառով պարտվել էր, որից հետո չէր սեղմել մրցակցի ձեռքը և վիրավորել էր մրցավարներին, գրում է rbc.ru-ն։
Նա հայտնել է, որ հինգ ամսով որակազրկվել է կրոնական ժեստ ցույց տալու համար:
2017 թվականի ձյուդոյի աշխարհի չեմպիոն ազգությամբ սերբ Նեմանյա Մայդովը հայտարարել է, որ Փարիզի Օլիմպիադայում կրոնական ժեստ ցույց տալու համար միջազգային ֆեդերացիան հինգ ամսով որակազրկել է նրան։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«15 օր առաջ ես ստացել եմ որոշում այն մասին, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) հինգ ամսով որակազրկել է ինձ կրոնական օրենքները խախտելու համար։ Ավելի ճիշտ, նրա համար, որ Օլիմպիական խաղերում մարտից առաջ ես խաչակնքվել եմ»,- գրել է Մայդովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հի...
Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 96-րդն է և նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել...
Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակն ու դիրքը Համաշխարհային օլիմպիադայում
Բուդապեշտում ընթացող շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ Մեր թիմը 2.5:1...
Օլիմպիադա-2024. Աշխարհի ուժեղագույն շախմատիստն ուշացել է պարտիայից
Աշխարհի ուժեղագույն գրոսմայսեր նորվեգացի Մագնուս Կարլսենը Օլիմպիադա-2024-ում ուշացել է պարտիայից: Կարլսենը Բուդապեշտի տր...