Մբապեն հաղորդագրություն է ստացել ՊՍԺ-ից
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը ազատ գործակալաի կարգավիճակով համալրեց Մադրիդի «Ռեալի» շարեքրը։ Այժմ 25-ամյա խաղացողը իր նախկին ակումբից՝ ՊՍԺ-ից պահանջում է վճարել իր 55 միլիոն եվրոյի պարտքը։
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի իրավական հանձնաժողովը ՊՍԺ-ին պարտավորեցրել է վճարել Մբապեի պարտքը, սակայն ակումբը վճռական է տրամադրված և պատրաստ է շարունակել գործը դատարանում։
Փարիզցիները կարծում են, որ չպետք է այդ գումարը վճարեն Կիլիանին ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո: Ինչպես հայտնում է Goal-ը իրավական հանձնաժողովի վճռից հետո ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել. «Մենք չենք վճարելու»։
Հիշեցնենք, որ Մբապեն «Արքայական» ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։