Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը փաստացի համաձայնեցված է
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է. «Դրանք կամ հոդվածներ են, որ նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»։
Ըստ նրա՝ տեքստի շուրջ այլևս չկան անհամաձայնություններ. «Այլ բան, գիտեք, երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, և մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։
Նախարարի խոսքով՝ պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի:
Նմանատիպ հոդվածներ
Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Այս մասին լրագրողների...
ԱՄՆ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող գումարի չափը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության...
Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը...
Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել:«Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զոր...