Սպորտ

Չանչարևիչը` հայերեն խոսելու և «Չելսիի» դեմ հանդիպման մասին

Mariam Z. 1 րոպե 293 դիտում
Չանչարևիչը` հայերեն խոսելու և  «Չելսիի» դեմ հանդիպման մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչն Ազգերի լիգայի խմբային փուլում Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել Metaratings.ru-ին:


— Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոայի» կազմում հանդես գալուց: ԿԼ-ի շրջանակում Լոնդոնում խաղալու եք «Չելսիի» հետ:


— Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում ենք այդ խաղերին մեծ ոգևորությամբ: Ցավում եմ, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ չկարողացան դուրս գալ հայկական մյուս երկու ակումբները: Վստահ եմ, որ ապագայում դա էլ կլինի: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, և թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:


— Ձեր թիմակիցը Հայաստանի հավաքականում կարող էր կիսադաշտից գոլ խփել, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Դուք մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ գոլ եք խփել: Հիմա դա՞ է հայկական այցեքարտը:


— Այո, դա սկսում է մտնել մեր առօրյայի մեջ (ծիծաղում է,- խմբ․): Հնարավոր է՝ նա դիտել է իմ խփած գոլը և ոգեշնչվել: Իրականում շատ լավ հարված էր, ցավոք, որ դարպասի գրավում չեղավ:


— Ճի՞շտ է, որ ռուսերեն գիտեք:


— Ես փայլուն խոսում եմ ռուսերեն, և նույնիսկ հայերեն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250