Ինչու չի հրավիրվել Տիգրան Բարսեղյանը. Պետրակովի մեկնաբանությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանին կրկին ազգային թիմ չհրավիրելու որոշումը:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ և հրավիրել եմ հավաքական վինգերի դիրքում Սևիկյանին, Բիչախչյանին և Սերոբյանին՝ երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Ես գլխավոր մարզիչն եմ և ես այս ընտրությունն եմ կատարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ուկրաինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում վաղը Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Լատվիայի հետ, իսկ երեք օր անց` հյուրընկալվելու Հյուսիսային Մակեդոնիային:
Նմանատիպ հոդվածներ
Ալեքսանդր Պետրակովի պատասխանատու հայտարարությունը
Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում, Վազգեն Սարգսյան...
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը...
Կորուստ Հայաստանի հավաքականում. Ովքեր են ընդգրկվել վերջնական հայտացուցակում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է այսօր երեկոյան կայանալիք Լատվիայի դեմ մրցա...
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները. Ով է լավագույնը
Հեղինակավոր «Whoscored» պարբերականի վարկածով Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը...