Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստում Թեհրանում անհանգստությունները պահպանվում են Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ անդրադառնալով Սյունիքի մարզով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող երթուղու ստեղծման շուրջ Թեհրանից և Մոսկվային հնչող հակադիր դիրքորոշումներին:
Պարբերականը հիշեցնում է, որ Իրանը պատմականորեն հակադրվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված ջանքերին: Իրանն այս շաբաթվա սկզբին կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ իր դժգոհությունն արտահայտելու Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր սահմաններում հակամարտություն ստեղծվի Մոսկվայի խրախուսմամբ:
Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Սայիդ Աբբաս Արաղչին դիմել է անսովոր քայլի՝ Ռուսաստանին նախատելով այն բանից հետո, երբ Մոսկվան անցավ Ադրբեջանի կողմը Հայաստան-Իրան սահմանի երկայնքով ցամաքային միջանցք ստեղծելու կոչերով:
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել էր Արաղչին X-ում։
«Վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նորընտիր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս: Ռուսաստանն ու Իրանը պետք է ստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր, սակայն բովանդակությունը դեռևս բաց է քննարկման համար, և Իրանի կառավարությունում լարվածություն կա՝ կապված Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքի խորացման դիվանագիտական գնի հետ»,- գրում է The Guardian-ը:
Ըստ պարբերականի՝ Արաղչիի «կարմիր գծի» մասին նախազգուշացումը հուշում է, որ նա ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականության կոչ անել:
Պարբերականը նշում է, որ ԱԳ նախարար Արաղչիի կշտամբանքն արձագանք է գտել Իրանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ընդհանուր հրամանատար և Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, որը լուծում է Իրանի խորհրդարանի և Պահապան խորհրդի միջև հարցերը, Հայաստանի տարածքով «միջանցքի» առնչությամբ ասել է.«ՌԴ պետական գործիչների պահվածքն ընդունելի չէ և ակնհայտ հակասում է Իրանի հետ բարեկամության մասին հայտարարությանը, այս երկիմաստությունները պետք է լուծվեն»։
Խորհրդարանի պարգամավոր Ահմադ Նադերին էլ ասել«Իրանի ազգային շահերի դեմ (ՌԴ-ի-Խմբ.) նախորդ գործողությունների դեպքում ռուսներին համապատասխան արձագանքի բացակայությունը նրանց կրկնակի ամբարտավանության պատճառ է դարձել: Նրանց պետք է հասկացնել, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել շահերից»։
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը զգուշացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կանխարգելիչ հարձակում լինել՝ Իրանի նոր կառավարության և ԱՄՆ-ի միջև կապի ուղիների ձևավորման հնարավորությունը կանխելու համար։
Թարգմանությունը՝ Tert․am-ի։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...
ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփ...