
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ Սանդել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարման գործընթացը՝ հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Թոնի Սանդելը։
«Կազմակերպության քարտուղարությունն արդեն ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մշտական խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման իրագործման գործնական քայլերին՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի դիմումի։ Քարտուղարությունը քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար»,- նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ գործընթացը պետք է ավարտվի ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերի 1-ը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումը ստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: