Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։
Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել` նշելով, որ չի հասկանում, թե ինչու է քրեական գործը քննվում ռազմական դատարանում, երբ ինքը զինծառայող չէ: Այս միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` «մեղադրյալին մեղսագրվող որոշ արարքներ վերաբերում են ռազմական հանցագործություններին»։
Վարդանյանը նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Եվս մեկ միջնորդությամբ նա խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Այս միջնորդությունը նույնպես թողնվել է առանց քննության, բայց նշվել է, որ պաշտպանական կողմը կարող է կրկին դիմել:
Նմանատիպ հոդվածներ
Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին,...
Նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխվեց տնային կալանքով
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում...
Չավուշօղլուն մեղադրել է Մակրոնին
«Ցավոք. ոչ Ֆրանսիան, ոչ Մակրոնը չեն կարող անկողմնակալ լինել»,- այդ մասին թյուրքալեզու պետությունների կազմակերպություններ...
Ռուսաստանը կօգնի Սաուդյան Արաբիային, եթե ռուսական զենք գնեն․ Պուտին
Ռուսաստանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային պաշտպանել երկիրը, եթե նրա ղեկավարությունը որոշի ձեռք բերել ռուսական զենք:...