Հայաստանը և Ադրբեջանը հարցերը լուծելու համար գնալու են դժվար փոխզիջումների․ դեսպան
Այսօր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Բեռլինի Թումո կենտրոնում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթում մասնավորապես նշել է․ «Անկախության ճանապարհը հայ ժողովրդի գիտակցված որոշումն էր՝ ապրել ազատ, անկախ և արժանապատիվ. արժեքներ, որոնք այսօր էլ մնում են հայ ժողովրդի համար կենտրոնական։ Անկախ պետականությունը ոչ միայն ազգային անվտանգության բաղադրիչ է, այլև ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղ ապրելու մշակույթի արտահայտություն. կենսակերպ, որին հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունը»։
Խոսելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ մասնավորապես ընդգծել է․ «Մեր ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։
ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջպետական հարաբերությունները, քաղաքական բարձր երկխոսությունը և բազմաթիվ ոլորտներում երկկողմ ակտիվ փոխգործակցությունը։
ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար դր. Նիկլաս Վագներն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը նոր էջ են բացել իրենց պատմության մեջ. երկու երկրներն էլ պատրաստ են բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ դժվար փոխզիջումների։
ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ միասին՝ Գերմանիան տևական ժամանակ ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել խաղաղության բանակցություններին։
Մենք կշարունակենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հետագա քայլերում։ Մենք մեր հարևան երկրների հետ հաշտեցման մեր սեփական պատմությունից գիտենք, որ երկարատև խաղաղությունը ժամանակ է պահանջում»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում ռազմական կցորդ և 7 մլն եվրո ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքները հոգալու համար․ ֆրանսիայի կառավարություն
Մենք խորացրել ենք համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կլինի։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջ ենք տալու մեկ ամսից․ Սամվել Կարապետյան
Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում, և այն վտանգները, որ այս իշխանությունը համա...
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են և կհանդիպեն Ստամբուլում․ Լավրով
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են և կհանդիպեն Ստամբուլում, NBC-ին տված հարցազրույցում ասել է արտգո...
«Որքան տեղյակ եմ` բոլոր դեպքերը կապված են մեկ միջադեպի հետ». Սինանյանը` որոշ դաշնակցական գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ որոշ դաշնակցական գործիչն...