Թրամփը կընդունի Իլոն Մասկի առաջարկը՝ ստեղծելու կառավարության արդյունավետության հանձնաժողով. WSJ
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահական ընտրությունների թեկնախու Դոնալդ Թրամփը նախատեսում է հինգշաբթի իր ելույթում ուրվագծել մի շարք տնտեսական առաջարկներ, ներառյալ կառավարության արդյունավետության հանձնաժողովի ստեղծումը, որն առաջարկվել է Իլոն Մասկի կողմից։ Այս մասին գրում է The Wall Street Journal–ը:
Հանձնաժողովը կանցկացնի «ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական և գործառնական աուդիտ» և «առաջարկություններ կանի արմատական բարեփոխումների համար», ծրագրում է ասել հանրապետական նախկին նախագահը Նյու Յորքի տնտեսական ակումբում: Ըստ The Wall Street Journal-ի տեսած (ապագա) ելույթի հատվածների՝ նպատակը կլինի բացահայտել խարդախության և ոչ պատշաճ վճարումների վերացման ուղիները:
Նշվում է, որ Թրամփի այս ելույթը տնտեսության վրա կենտրոնանալու միջոց է։ Տնտեսություն, որը ընտրողների կողմից նշվում է որպես ընտրությունների թիվ 1 խնդիր։ Ելույթը լինելու է երեքշաբթի Ֆիլադելֆիայում փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանավեճից օրեր առաջ:
Ըստ Wall Street Journal-ի վերջին հարցման՝ Թրամփը (տնտեսական) օրակարգում 8 կետով գերազանցում է Հարիսին (երբ ընտրողներին հարցնում են, թե ով ավելի լավ կզբաղվի տնտեսությամբ) և 5 կետով առաջ է գնաճի դեմ պայքարում: Սակայն Թրամփն ավելի մեծ առավելություն ուներ, երբ նախագահ Բայդենը մտավ մրցավազքի մեջ։
Թրամփը նախատեսում է կրկնել ազգային արտակարգ դրություն հայտարարելու իր կոչը՝ վերացնելու «բոլոր բյուրոկրատական խոչընդոտները նոր հորատման, նոր խողովակաշարերի, նավթավերամշակման գործարանների և նոր էլեկտրակայանների ու ռեակտորների թույլտվություններ ստանալու համար»։ Թրամփն ասում է, որ իր ծրագրերը կիսով չափ կնվազեցնեն էներգակիրների գները իշխանության ստանձնման առաջին տարվա ընթացքում, թեև որոշ փորձագետներ այս հարցում թերահավատ են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...