Շենգավիթի թաղապետը` բնակելի տնակների քանդման աշխատանքների մասին
Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։
Օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։ Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Բնակիչների խոսքով իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։
Auroranews-ը կապ հաստատեց Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Քաղաքապետը ընդառաջ գնաց, որպեսզի չքանդեն: Ժամանակ ենք տալիս»:
Թաղապետը նշեց, որ վաղը հանդիպում կունենան բնակիչների հետ Շենգավիթի թաղապետարանում, որպեսզի իրենց վերջին նախազգուշացում տրվի, որ վերացնեն այդ աղբանոցը:
Թաղապետի խոսքով բիզնես են սարքել մեքենաները 5000 դրամով թույլ են տալիս, որ բերեն աղբ թափեն այդ տարածքում:
Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում ՀՈ Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ նրանցից մեկը քարով հարվածել կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպմ...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...