Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը։Այս մասին հայտնում է IRIB-ը։
Հանդիպումը կայացել է Թեհրանում։
Շոյգուն Իրանի առաջնորդին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին զեկույցը»։
Ըստ Pars Today-ի ռուսական ծառայության` հանդիպման ժամանակ Իրանի նախագահն ասել է, որ Իրանի 14-րդ կառավարությունը լրջորեն կհետեւի երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավմանն ուղղված շարունակական համագործակցությանը և միջոցառումներին։
«Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և համագործակցության խորացումն ու ամրապնդումը նվազեցնում է երկու երկրների դեմ պատժամիջոցների և անարդար միջոցների արդյունավետությունը»,- ասել է Իրանի նախագահը։
Նա նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան անընդհատ, շարունակական և տեւական։
Սերգեյ Շոյգուն իր հերթին ասել, որ Իրանի հետ տարածաշրջանային հարցերում համագործակցության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։
Նա նշել է, որՎլադիմիր Պուտինն անհամբեր սպասում է Իրանի նախագահի հետ հանդիպմանը BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը կայանալու է Ռուսաստանի Կազան քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...
Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է. «Հայաստանի վարչապետը, ում կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ո...