Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Իշխանությունները մեծ ոգևորությամբ տեղեկացնում են Ադրբեջանին տրվելիք հերթական զիջման՝ Մեղրիով անցնող ճանապարհին մասնավոր ընկերությանը վերահսկողական կամ որևէ այլ ֆունկցիա տալու մասին։
Առանց խորանալու դետալների մեջ՝ երկու պարզ հարց է առաջանում․
Ի՞նչ է ստանում սրա դիմաց Հայաստանը։ Ադրբեջանի կողմից չկա որևէ ծպտում Հայաստանի համար որևէ ճանապարհի բացման մասին։ Սրա մասին չեն խոսում նաև Հայաստանում։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։
Ի՞նչ է լինում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ։ Արդյո՞ք սա ենթադրում է այդ կետի կատարում։ Իհարկե՝ ոչ։ Արդյունքում Հայաստանի կատարում է հերթական զիջումը՝ շարունակելով ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորություն։
Ադրբեջանի բոլոր պահանջները այս իշխանությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ։
Հերթով, շարքով, կարգով»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
ԻՀՊԿ–ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություն է տարածել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք հրապա...