Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների

Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիայի միջանցքը, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


Նա ընդգծել է, որ միջանցքի հսկողությունը, որը Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն է, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա «ահաբեկել» ոչ՛ Իսրայելին, ոչ՛ Գազայի հատվածի ժողովրդին։


Ավելի վաղ Haaretz թերթը, վկայակոչելով Իսրայելի իշխող կոալիցիայի անդամին, գրել էր, որ Նեթանյահուն իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունը Գազայում և Ֆիլադելֆիայի միջանցքն օգտագործում է բանակցային գործընթացը խաթարելու համար։


Ֆիլադելֆիայի միջանցքի հանդեպ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության հարցը Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները խոչընդոտող կետերից մեկն է։ Հաղորդվում է, որ Նեթանյահուի այդ դիրքորոշման պատճառով, բանակցություններում ներգրավված կողմերից ոմանք թերահավատորեն են վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը:



Պատահարներ