Քաղաքականություն

Ալիևը չգիտի՝ ինչ է սպասվում իրեն ապագայում, եթե ​​նա պատկերացնի իրեն Նապոլեոն, նրա վերջը նույնն է լինելու․ Մելքոնյան

Ալիևը չգիտի՝ ինչ է սպասվում իրեն ապագայում, եթե ​​նա պատկերացնի իրեն Նապոլեոն, նրա վերջը նույնն է լինելու․ Մելքոնյան
Մի քանի ամիս առաջ Ալիևն ինքն էր առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և առաջ գնալ, բայց երբ մենք նույն բանն ենք առաջարկում, մերժում են. սա նշանակում է, որ նրանք չեն…

Մի քանի ամիս առաջ Ալիևն ինքն էր առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և առաջ գնալ, բայց երբ մենք նույն բանն ենք առաջարկում, մերժում են. սա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։


Նա պարզաբանեց, որ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և երկու կողմերը պայմանավորվել են հանել այն պայմանագրի նախագծից և հետագայում քննարկել։


«Հաջորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն են, և մենք հայտարարել ենք, որ դա մեր ներքին խնդիրն է։ Նրանց Սահմանադրության մեջ էլ կան կետեր, որոնք մեզ դուր չեն գալիս, սա էլ է ասվել։ Նրանք պետք է փոփոխություններ կատարեն։ Վաղը կարող են նաև որպես պատճառ մատնանշել այսպես կոչված անկլավները»,- հավելեց պատգամավորը։


Նրա խոսքով, անհայտ է, թե ինչքան կտևի սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքը. «Ադրբեջանը համաձայն է սահմանազատմանը, սակայն խաղաղության պայմանագիրը շատ բարդ փաստաթուղթ է։ Նրանք կարող են խախտել այն, ուստի նույնիսկ փաստաթուղթը ստորագրելուց հետո պետք է զգույշ լինել։ Մենք անկեղծորեն խաղաղություն ենք ուզում, իսկ իրենք ուզո՞ւմ են: Նրանց քայլերը ցույց են տալիս, որ չեն ուզում։ Մենք խաղաղություն չենք մուրալու և պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Եթե ​​խաղաղություն չկա, եթե ուզում են կռվել, ուրեմն պետք է կռվենք։ Խաղաղությունը նրանց չի բավարարում, թեև Ադրբեջանում ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց Ալիևն իրեն Նապոլեոն է պատկերացնում։ Սկզբում Նապոլեոնի համար նույնպես ամեն ինչ լավ էր ընթանում, բայց ի՞նչ եղավ վերջում։ Նա չգիտի, թե ինչ է սպասվում իրեն ապագայում: Եթե ​​նա պատկերացնի իրեն Նապոլեոն, ապա նրա վերջը նույնն է լինելու։ Ալիեւը բախվել է ներքին խնդիրների, ինչի մասին են վկայում վերջին ընտրությունները, որոնց մասնակցել է ընտրողների ընդամենը 30%-ը։ Եթե ​​նա ուզում է իրեն Նապոլեոնի նման պահել, ապա պետք է մասնակցի ընտրողների առնվազն 80 տոկոսը»,- ընդգծեց Մելքոնյանը։


Նրա խոսքով, եթե սահմանազատում լինի, դա բխում է Հայաստանի շահերից։


Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բերքաբերի 800-900 հա հողատարածք, և այնտեղ ականազերծում է իրականացվում։


Պատգամավորը Հայաստանի ընդդիմությանը վտանգավոր անվանեց, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունը խոսում է ի շահ հակառակորդի:


«Ընդդիմությունն անընդհատ մեջբերում է Ալիևին։ Ընդդիմությունն ասում էր, որ սահմանազատում հնարավոր չի լինի, բայց դա եղավ։ Մեր կողմից հայ սահմանապահ կա, նրանց կողմից՝ ադրբեջանցի։ Ի՞նչ սպառնալիք կա այստեղ: Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ծանոթ են միմյանց. Ժամանակի ընթացքում գուցե կապեր հաստատվեն։ Նույն մարդկանց երեխաները կապի մեջ են դրսում։ Ժողովուրդը մերժեց շարժումը («Տավուշը հանուն հայրենիքի» - խմբ.): Ժողովուրդը հասկացավ, որ սա իրենց գյուղն է և պետք է ամուր կանգնել սեփական հողի վրա։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի նրանց, դրա համար արտոնություններ է տալիս և շարունակելու է ընդլայնել աջակցությունը»,- եզրափակեց Մելքոնյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250