ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի արցախցի է արդեն ստացել ՀՀ քաղաքացիություն
Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4,300-ից ավել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3,000-ն արդեն ստացել են: ՀՀ նախագահի հրամանագրերով, նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,-ասել է նա:
«Ինչ վերաբերում է դյուրացված կարգին, արդեն իսկ այն գործում է: «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված է 90 աշխատանային օր: Մոտավորապես 4 ամիս գործում է ստանդարտի պարագայում, իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարագայում հիմնականում գործընթացը միջինում տևում է 2 ամիս: Բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ և դա արագացնում է գործընթացը»,-հավելել է ՄՔԾ պետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը
Աշխարհի 13 երկրների ԶՈՒ ավելի քան 50 զինծառայող նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագթ Էլբրուսը: Ռազմական սպորտի միջազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպես հարստանալ խաղատանը». ոտնձգություն՝ հասարակության դեմ
Սոցիալական հարթակներում այսօր լայն տարածում է ստացել գովազդային մի տեսահոլովակ, որն ուղղակիորեն խրախուսում է խաղամոլությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալված անձիք, նռնակ, հրացան, սառը զենքեր. ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը։ Նրանք պահանջում են թաղամասին հարող հատվածներում...