Հայտնաբերվել են ՌԴ-ում ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհերի մարմինները․ նրանք զբոսաշրջիկներ էին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Կամչատկայում կործանված Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում որոնողական գործողության ավարտի մասին:


Փրկարարները հայտնաբերել են բոլոր 22 զոհվածների մարմինները՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի երեք անդամ: Նրանք տեղափոխվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի՝ նույնականացման համար։


Հիշեցնենք, որ Կամչատկայում օգոստոսի 31-ի առավոտյան անհետացել էր «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են հաջորդ օրը Վաչկաժեց լեռնազանգվածի շրջանում։ Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը սեպտեմբերի 3-ը սգո օր է հայտարարել զոհվածների հիշատակին: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով (ՌԴ ՔՕ 263-րդ հոդված):


Ինչպես նշում է տելեգրամ-ալիքը, օդանավում եղել են Բուրյաթիայի, Կամչատկայի, Մոսկվայի, Պերմի երկրամասի, Լիպեցկի, Ամուրի շրջանների եւ Ուդմուրտիայի բնակիչներ: Նրանց թվում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը՝ կնոջ հետ։ Նրանք արձակուրդ էին մեկնել Կամչատկա։

Քաղաքականություն