ՌԴ -ն Աֆրիկայից իր վարձկաններին տեղափոխում է Կուրսկի պաշտպանության համար. Le Monde
Աֆրիկյան Բուրկինա Ֆասոյում գտնվող ռուս զինվորականները կուղարկվեն Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը զսպելու համար: Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Նշվում է, որ մայիսին երկրի մայրաքաղաք Ուագադուգու ժամանած մոտ 100 հոգանոց բրիգադի մարտիկներն ապահովել են մի շարք առանցքային դեմքերի, այդ թվում, հավանաբար, խունտայի ղեկավար, կապիտան Իբրահիմ Տրաորեի պաշտպանությունը: Այժմ նրանք հեռանում են Բուրկինա Ֆասոյից։
«Նրանց մեկնելու պաշտոնական պատճառը, ժամանումից ընդամենը երեք ամիս անց, ռուսական պաշտպանական ջանքերին մասնակցությունն է ուկրաինական բանակի հարձակման դեմ, որը սկսվել է օգոստոսի 6 - ին Կուրսկի շրջանում», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է որ այդ բրիգադները հերքում են ՌԴ Պաշտպանության նախարարության հետ կապը։ Պարբերականի տվյալներով, սակայն, վկայություններ կան ռուսական պաշտպանական գերատեսչության որոշ ղեկավարների հետ շփումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Բելառուսի ռազմաօդային ուժերը կործանիչ են օդ բարձրացրել
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական զանգվածային հարձակման ժամանակ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքը կրկ...
Իսրայելին սպառնում է մի քանի ճակատով պատերազմ վարելու վտանգը․ Գալանտ
Իսրայելին սպառնում է մի քանի ճակատով պատերազմ վարելու վտանգը, եթե պատանդների շուրջ գործարք ձեռք չբերվի: Այս մասին հ...
Ինչ նպատակ ունեն ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունները․ հայտարարություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա զորավարժությունները, որոնք տեղի կունենան Ղազախստանում,...