Ինչ նպատակ ունեն ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունները․ հայտարարություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա զորավարժությունները, որոնք տեղի կունենան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի զորքերի (Հավաքական ուժերի) հետ նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են հավաքական հիմունքներով կազմակերպության անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն այլ երկրների դեմ», - ասել է նա։
Անդրեյ Սերդյուկովը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ուզբեկստանի Հանրապետության, ՄԱԿ-ի քարտուղարության, Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչներ:
Նշվում է նաև, որ աշնան ընթացքում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանում («Անխորտակելի եղբայրություն-2024»), Ղրղզստանում («Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024», «Էշելոն-2024») և Տաջիկստանում («Սահման-2024»)։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Իրավիճակը բարդ է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել...
Զելենսկին հայտնել է «չափազանց բարդ իրավիճակի» մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ «չափազանց բարդ իրավիճակի» մասին:&nbs...
Ուկրաինան գնդակոծել է ՌԴ քաղաքներից մեկը
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին...