Բելառուսի ռազմաօդային ուժերը կործանիչ են օդ բարձրացրել
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական զանգվածային հարձակման ժամանակ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքը կրկին մտել է Բելառուսի տարածք։ Ըստ «Բելառուսկի գայուն» հեռուստաալիքի՝ այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը մտել է երկրի օդային տարածք, Բելառուսի ռազմաօդային ուժերը կործանիչ են օդ բարձրացրել, որը «մոտ 20 րոպե հետապնդել ներխուժողին»:
Հեռուստաալիքը նշում է՝ առավոտյան ժամը չորսի մոտ անօդաչու թռչող սարքը կարող էր խոցվել Գոմելի շրջանի Ելսկի թաղամասում. տեղի բնակիչները լսել են առնվազն երկու պայթյուն և երկնքում վառ բռնկում են նկատել: Եթե տեղեկությունը հաստատվի, ապա սա կլինի առաջին դեպքը, երբ բելառուսական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակ է բացում իրական ռազմական թիրախի վրա։
Սա առաջին դեպքը չէ, երբ «Շահեդները», որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար, թռչում են Բելառուսի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Իրավիճակը բարդ է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել...
Զելենսկին հայտնել է «չափազանց բարդ իրավիճակի» մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ «չափազանց բարդ իրավիճակի» մասին:&nbs...
Ուկրաինան գնդակոծել է ՌԴ քաղաքներից մեկը
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին...