ՔԿ-ն Արագածոտնի մարզում Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Քննչական կոմիտեն Auroranews-ի հետ զրույցում հայտնել է, որ Արագածոտնի մարզում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ստացել:

 

Քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ այսինքն խուլիգանության հատկանիշներով:


Քննություն է իրականցվում հանգամանքները պարզելու ուղղությամբ:


«Մենք տվյալներ ունենք մեքենայի ապակիների վնասվելու վերաբերյալ: Անձանց վնասվածք ստանալու վերաբերյալ տվյալներ այս պահին առկա չեն: 


Ոստիկանության հետ անհրաժեշտ գործողություններ են կատարվում դեպքի մասնակից անձանց հայտնաբերելու, նրանց հետ անհրաժեշտ քննչական գոծողություններ կատարելու և բոլորի արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ Օգոստոսի 29-ին, Արագածոտնի մարզում`«Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, որի մեջ է եղել ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:


















Քաղաքականություն