Այգավանում առանձնակի դաժանությամբ 32-ամյա տղամարդուն սպանողը հայտնաբերվել է
Արարատի մարզի Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ 32-ամյա երիտասարդին սպանող անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan–ը։
Նշվում է` ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ սպանության մեջ կասկածվողը Երևանում է, ինչից հետո իրավապահներն անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները։
«Կասկածյալին հայտնաբերել են Երևանում, որտեղից տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, ապա ձերբակալել նրան։ Վերջինս նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս.–ն է, որը մի քանի տարի է Երևանում է բնակվում։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին»,– գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի մարտական դիրքում․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գո...
Նոր մանրամասներ՝ Տիգրան Համասյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակումից
«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին․ ««Հող...
Հայտնի է թե, ինչի պատճառով է Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել
ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է` Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմայականը վթարային կանգառի...
Քաղաքապետարանից հայտնում են, որ երեկվա տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել: Հ...