Իսրայելը համաձայնե՞լ է Գազայում հումանիտար դադարին․ Նեթանյահուն պատասխանել է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հումանիտար դադարներին ՝ երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու նպատակով:
«Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքի հաղորդագրությունը Գազայի հատվածում հումանիտար հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնության մասին կեղծ է։ Դրանք պատվաստումների համար ռազմական գործողությունների դադարներ չեն, այլ միայն Գազայի հատվածում որոշակի տեղերի հատկացում։ Այս առաջարկը ներկայացվել է նաև նախարարների կաբինետում և ստացել մասնագետների աջակցությունը», - ասվում է հաղորդագրության մեջ ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է մարդասիրական հրադադար հաստատել պաղեստինցի երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...