Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Մարկուս Վիխելը հպարտ է, որ իր ղեկավարած պատվիրակության բոլոր անդամները կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նման տեսակետ է հայտնել՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ այն անդամները, որոնք կողմ են քվեարկել կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը, Ադրբեջանում կդիտարկվեն որպես անցանկալի անձ (persona non grata)։
Մարկուս Վիխելը հայտնել է, որ ինքը ևս իր հինգ գործընկերների հետ միասին հայտնվել է Ադրբեջանում անցանկալի հայտարարված անձանց ցուցակում (Բեատրիս Տիմգրեն, Գուստաֆ Գյոտբերգ, Քրիստոֆեր Լինդբերգ, Ազադեհ Ռոհան և Ադնան Դիբրանի):
«Մեր ամբողջ պատվիրակությունը նույն կերպ քվեարկեց, ինչի համար, ես, իհարկե, որպես պատվիրակության նախագահ և′ ուրախ եմ, և′ հպարտ», - շեշտել է նա։ Բնութագրելով Բաքվի ընդունած որոշմանը՝ Վիխելը նկատեց, որ դա ցույց է տալիս, թե ինչու է ադրբեջանական պատվիրակությունը զրկվել ձայնի իրավունքից:
«Ադրբեջանական բռնապետության մոտ բացակայում է հավատը Եվրոպայի խորհրդի որոշ հիմնարար արժեքների նկատմամբ: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր անդամ երկիր պարտավոր է հետևել որոշ հիմնարար սկզբունքների, հատկապես ժողովրդավարության և խոսքի ազատության վերաբերյալ», - ընդգծել է պատգամավորը:
Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ որոշումը՝ Մարկուս Վիխելը նշեց․ «Ես իսկապես հավատում եմ, որ դա կբարդացնի այլ պատվիրակությունների անդամների կողմից ապագայում նրանց (խմբ․ Ադրբեջանին) աջակցելը, այնպես որ դա պարզապես կդժվարացնի նրանց գործը»:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...
«Կլինի երրորդ համաշխարհային պատերազմ»․ Թրամփը՝ Կուրսկի շրջանում իրավիճակի մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով համ...