Սյունիքի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից 2-ամյա երեխա է վայր ընկել. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն:
Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում՝ Սյունիքի մարզից:
Կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում:
Տեղում պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղից էլ Սիսիանի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի կոշիկը:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Հայաստանն աշխարհում երրորդն է՝ ավտովթարների հետևանքով զոհերի թվով. վիճակագրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը։ Այս մասին հայտնու...
Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում։ Ադրբեջանի քաղաքացի Մահի...