Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում։ Ադրբեջանի քաղաքացի Մահիր Մամեդովի մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։ Այս մասին գրում է թուրքական haber48–ը:
Ինչպես հայտնի է դարձել, Այդըն քաղաքի Քուշադասի թաղամասի հյուրանոցի համարում մահացած են գտել 50-ամյա Մահիր Մամեդովին, ով որոշ ժամանակ եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Նա Թուրքիա է մեկնել 3 օր առաջ իր կնոջ և որդու հետ արձակուրդն անցկացնելու նպատակով:
Քեմալե Մամեդովը և նրա որդին, զբոսանքից հետո վերադառնալով հյուրանոց, ընտանիքի հորը գտել են անշնչացած, ընկած գետնին: Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը: Ստացված տեղեկությունների հիման վրա դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Սյունիքի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից 2-ամյա երեխա է վայր ընկել. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Shamshyan.com-ի հա...
Հայաստանն աշխարհում երրորդն է՝ ավտովթարների հետևանքով զոհերի թվով. վիճակագրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը։ Այս մասին հայտնու...