Հայաստանն աշխարհում երրորդն է՝ ավտովթարների հետևանքով զոհերի թվով. վիճակագրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում տեղակայված Corestone վերլուծական ընկերությունը։
2015 թվականին, երբ իրականացվել է ուսումնասիրությունը, Հայաստանի մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 114,7 մահացու ելք։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարկանիշի առաջին տասնյակի հետ միասին այն երկրների շարքում է, որտեղ միջին արագությունը քաղաքներում գերազանցում է 50 կմ/ժ-ը կամ սահմանափակված չէ օրենքով։
Բոլոր երկրների շարքում առաջատարը Վրաստանն է, որտեղ մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցվել է 163,6 մահ, երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 160,4 մահ մեկ միլիոն բնակչի հաշվով։
Հայաստանը հայտնվել է «Արտակարգ» երկրների առաջին հնգյակում՝ առաջ անցնելով Հնդկաստանից (111,5) և ԱՄՆ-ից (109,5)։ Տասնյակը եզրափակում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան (98,6), Թուրքիան (95,7), Լատվիան (94,5), Ալբանիան (93,5), Ուկրաինան (93):
Երեք երկրները, որտեղ գրանցվել է մահացության ամենացածր ցուցանիշը, հետևյալն են՝ Նորվեգիա (22,5), Մալթա (25,5), Շվեդիա (26,4)։
«Ամենաանվտանգ» երկրների շարքում են դասվել նաև Մեծ Բրիտանիան (27.7), Շվեյցարիան (30.5), Իռլանդիան (35.8), Իսպանիան (36.4), Նիդեռլանդները (36.7), Ճապոնիան (38.3) և Իսրայելը (38.4):
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Սյունիքի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից 2-ամյա երեխա է վայր ընկել. նրա կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Shamshyan.com-ի հա...
Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում։ Ադրբեջանի քաղաքացի Մահի...