Սևանում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. ԶԼՄ
Օգոստոսի 25-ին, Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վերջինս գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնեն նման անհարգալից պահվածքը, ինչը դուր չի եկել նրանց ու հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։
Վերջինը նաև կոտրվածք է ստացել ու տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ա. Սահակյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը ճշտելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Երևանում կոտրել են բանկի տերմինալը և գողացել 5 դրամապահոց
Օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկան...
Թաիլանդում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 22 մարդ է զոհվել
Թաիլանդի հյուսիսում վերջին օրերին առնվազն 22 մարդ է մահացել մուսոնային անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սող...
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...