Երևանում կոտրել են բանկի տերմինալը և գողացել 5 դրամապահոց
Օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արթուր Ա․-ն և հայտնել, որ 3 կասկածելի օտարերկրացիներ փորձում են գործարք կատարել շենքի վճարային տերմինալի միջոցով, իսկ քիչ հետո կրկին զանգահարել են 8և հավելել, որ կոտրել են Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողություն կատարել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ժամը 06։45-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա Արթուր Գ․-ին:
Ժամը 08։05-ին Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Գ․-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անհայտ անձինք փորձել են կոտրել Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել են, որից հետո ժամը 06։30-ին նշված քաղաքացիներից 2-ը հետ վերադառնալով Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալի մոտ և բացելով գողացել են 5 դրամապահոցը:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչկան շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արայիկ Գ․-ն «Կոմանդիր Սեքյուրիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Խոշոր հրդեհ՝ Այնթապ գյուղում. Ինչ է հայտնի
Խոշոր հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երև...
Սևանա լճի ափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...
«ԻՊ»-ն ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած դանակով հարձակ...