Սևանա լճի ափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։ Այդ մասին հաղորդագրութուն է տարածել ՆԳՆ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Երևանում կոտրել են բանկի տերմինալը և գողացել 5 դրամապահոց
Օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկան...
Խոշոր հրդեհ՝ Այնթապ գյուղում. Ինչ է հայտնի
Խոշոր հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երև...
«ԻՊ»-ն ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած դանակով հարձակ...