«ԻՊ»-ն ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Գերմանիայի Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած դանակով հարձակման պատասխանատվությունը։
Հարձակումը ենթադրաբար իրականացվել է ահաբեկչական կառույղի անդամներից մեկի կողմից «ի պատասխան Պաղեստինի մուսուլմանների դեմ գործողությունների», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ահաբեկչական ռեսուրսները:
Երաժշտական փառատոնի վրա հարձակումը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Զինված տղամարդը դանակով սպանել է երեք մարդու, մի քանիսին էլ ծանր վիրավորել։
Ավելի վաղ գերմանական Bild-ը հաղորդել էր, որ ոստիկանության հատուկ ջոկատայինները հատուկ գործողություն են անցկացրել Սոլինգեն քաղաքի փախստականների կացարաններից մեկում՝ կապված քաղաքային փառատոնի այցելուների վրա անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետ։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել մի սիրիացու։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Երևանում կոտրել են բանկի տերմինալը և գողացել 5 դրամապահոց
Օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկան...
Խոշոր հրդեհ՝ Այնթապ գյուղում. Ինչ է հայտնի
Խոշոր հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երև...
Սևանա լճի ափերից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...