Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-25-ին գիշերը և կեսօրից հետո, 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 24–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +30...+32 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՄՆ-ի Բրիստոլի...
Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրեր...
Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մ...
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ...