Տեսչական մարմինը ստուգում է սկսել Կապանի ԼՀԿ-ում. «Հետք»

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ստուգում է սկսել Կապանի լեռնահարստացման կոմբինատում «Հետքի» կողմից բարձրացված հարցերի շուրջ:


Հունիսին գրել էին, որ ըստ տեղի բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ: Հանքավայրը, ըստ առկա թույլտվության, պետք է շահագործվի փակ (ստորգետնյա) եղանակով: Ընկերությունը, սակայն, հերքել էր հանքավայրի՝ բաց եղանակով շահագործման մասին տեղեկությունը, իսկ ավելի ուշ հանդես եկել պարզաբանմամբ: Գրել էին նաեւ, որ հրապարակումից հետո տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել ԼՀԿ-ում, բայց ՏՄ-ն ստուգման իրականացման ժամկետները չէր հանրայնացրել:


«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ ստուգումն արդեն մեկնարկել է, ինչը, հարցմանն ի պատասխան, հաստատել է նաեւ ՏՄ-ն: Հարցին, թե երբ կավարտվի ստուգումը, վերահսկող կառույցից փոխանցել են, որ այն ընթացքի մեջ է, եւ արդյունքների մասին կհայտնեն ավարտելուց ու ամփոփելուց հետո: