Դպրոցի տնօրենի հոր մահը իրարանցում և դժգոհություններ է առաջացրել ծնողների շրջանում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի եւ ծնողների շրջանում։ Դասվարներին եւ դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն, որպեսզի բոլոր դասարանների կողմից ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը։ Որոշ դասղեկներ փորձել են ընդդիմանալ, սակայն արժանացել են պարսավանքի եւ վախենալով, որ կարող են իրենց հետ թարսվել, ծնողներին խնդրել են մեկ մարդու պես մասնակցել ծաղկեպսակներ գնելու դրամահավաքին։ Ճիշտ է, գումարը մեծ չի եղել՝ 500-1000 դրամ, սակայն որոշ ծնողներ էլ են դժգոհել։ Մենք կապվեցինք փոխտնօրեն Ելենա Ոսկանյանի հետ, ով վստահեցրեց, որ ինքը չի նախաձեռնել դրամահավաքը, դա եղել է ուսուցիչների եւ ծնողների ցանկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Ռուսաստանը` Ադրբեջանի` ԲՐԻԿՍԻՆ միանալու որոշմանը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նա...
Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է. արդյունքը հայտնի է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար,...
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված
Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղ...
Տիխանովսկայան դատապարտել է Լուկաշենկոյի` հայերի դեմ ուղղված վիրավորական խոսքերը
Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։ Այս մասին X-ում գր...