Որոշ մարզերում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 15-ի ցեկերը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե քանի անձ է ձերբակալվել Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրե...
ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլնե...
«Որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն ԶՈՒ զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն անհեթեթ և անհիմն են». ՊՆ
Վայոց ձորի մարզի բնակիչ Սյուզաննա Մուրադյանը պնդում է՝ ունի ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տրամադրած փաստաթուղթը, որի հա...