ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեի առաջ. Աննա Գրիգորյան
«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Մի դեպքում՝ Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵՄ, ԵԱՏՄ-ի այս հանրաքվեի պարտադրանքն է։
Եվ սա իսկապես խայտառակություն է, որ մեր հայ ժողովուրդն իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին ուժերի հետ»,- ԱԺ իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հնարավոր փոփոխությանը՝ Գրիգորյանն ասել է.
«Հիմա, ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը, այդ նոր Սահմանադրությունը ես առանց վարանելու կկոչեի Ալիևյան Սահմանադրություն»։
Դեռևս մարտին խոստացվել էր նոր Սահմանադրության հրապարակումը, սակայն այն մինչ օրս հրապարակված չէ։
«Հասկանալի չի, թե ընդհանրապես մենք ինչ հանրաքվեի մասին ենք խոսում, եթե նույնիսկ տեքստը հրապարակված չէ, չնայած եղել են խոստումներ»,- նշել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ որևէ Սահմանադրություն չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ այն Ազգային ժողովի կողմից չի հաստատվել անհրաժեշտ մեծամասնությամբ։
«Հայ ժողովուրդը հավաքական առումով մերժել է այդ Սահմանադրության ընտրությունը՝ չտալով քաղաքական մեծամասնությանը երկու-երրորդ մեծամասնություն։ Այսինքն՝ որևէ Սահմանադրություն չի կարող դրվել հանրաքվեի, քանի դեռ Ազգային ժողովի երկու-երրորդը այն չի հաստատել»,- ասել է Աննա Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...