Քաղաքականություն

Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում պաշտոնական բանակցություններ չեն վարել

Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում  պաշտոնական բանակցություններ չեն վարել
Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն վարել։Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև…

Ռուսաստանն ու Գերմանիան Բաքվում Ուկրաինայի հարցով պաշտոնական բանակցություններ չեն վարել։

Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։




Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Գերմանիայի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով պաշտոնական շփումներ չեն եղել և ներկայում էլ չկան։ Գալուզինը դա պայմանավորել է Գերմանիայի իշխանությունների՝ Ռուսաստանի նկատմամբ «ագրեսիվ հռետորաբանությամբ» և քաղաքական քայլերով։




Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ եղել են և շարունակվում են։



Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ հայտարարել էր, որ՝ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի կարգավորման հարցով շփումներ էին տեղի ունեցել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250