«Հեզբոլլահ» շարժումը կարող է առաջին հարվածը հասցնել Իսրայելին․ NYT
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը կարող է առաջին հարվածը հասցնել Իսրայելին` Իրանի հարվածներից առաջ։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելում թերթի երկու աղբյուրները և արևմտյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել են, որ վերջին տեղեկությունների հիման վրա հրեական պետությանը հնարավոր են երկու առանձին հարվածներ: Միաժամանակ, թերթը նշում է, որ հետախուզական տեղեկատվությունը քիչ է, և դրանք հաճախ են փոխվում։
CNN-ը ավելի վաղ հայտարարեց, որ «Հեզբոլլահը» կարող է հարձակում սկսել առաջիկա օրերին։
Politico թերթն էլ, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը կարող է վերանայել առաջիկա օրերին Իսրայելի վրա զանգվածային հարձակում իրականացնելու որոշումը՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։ շ
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...