ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սենսացիաներ են պտտվում ՀՀ պարտքի վերաբերյալ»․ Վահե Հովհաննիսյան
«Վերջերես պարբերաբար լրատվամիջոցներով սենսացիաներ են պտտվում այն մասին, թե ՀՀ պարտքը ինչ շեմ հատեց»,-այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ քննարկելով վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից վարկ վերցնելու մասին հարցը։ «Ամեն տարվա բյուջեով մենք նկարագրում ենք, թե ՀՀ պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։ Ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս հարցերը պարզ են լինում։ Թե՛ այս, թե՛ այն վարկային ծրագրերը, որ պետք է ներկայացնենք, նորություն չեն և նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են»,-ասաց նախարարը։
Նշենք, որ չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տրվեց նաև ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 26-ին՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:
«Այդքան կարևոր չէ պարտքի չափը, որքան պարտքով ներգրաված միջոցների օգտագործման արդյունավետությունը»,-հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ վերջին տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12 մլրդ դոլարից ավելի