Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով
Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։
Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շրջանակի ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»։
Նա հայտնեց, որ դա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին։
Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ. «Հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում՝ ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո»։
Նախարարն ասաց, որ միջոցներն ուղղվելու են 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը. «Հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։
Նմանատիպ հոդվածներ
Առանց մաքսատուրք ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նվազեցնել ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմ...
Գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հարավչինական ծովում
China National Offshore Oil Corporation-ը Հարավչինական ծովում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր՝ ավելի քան 100 մ...
Առաջին կիսամյակում Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշների աճը շարունակվել է
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.4 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույ...
Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ...