Սպորտ
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել
Alya B.
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր։
Օգոստոսի 6-ին նա հաստատել էր, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկայացնի Հայաստանը։ 21-ամյա մարզուհին ներկայացնում էր Ռուսաստանը։
«Մեծ պատիվ է հայտնել, որ ստացել եմ հայկական քաղաքացիություն եը կհպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը սկսած Ցինցինատիի մրցաշարից երկուշաբթի։ Այս ճանապարհորդությունն անհավանական էր։ Ուրախ եմ հնարավորությանը կորտում ցուցադրել իմ լավագույն որակները եւ խաղալ իմ նախնիների հայրենիքի համար։ Շնորհակալ եմ բոլորին անվարան աջակցության համար»,- գրել էր Էլինա Ավանեսյանը։
Հայ մարզուհին ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, այժմ բնակվում է Բարսելոնայում։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Alya B.
Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են
Alya B.
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Alya B.
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Alya B.