ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար է ընտրվել Իսրայելի վրա հարձակման պատասխանատուներից մեկը
Գազայի հատվածում կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարը դարձել է պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարը, հայտնում է Al Jazeera-ն։
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Իսմայիլ Հանիեն, ով մահացել էր Թեհրանում հուլիսի 31-ի գիշերը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է «մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով կարճ հեռահարության հրթիռից»։ Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել են հարձակման համար, իսրայելական կողմը չի հաստատել իր մասնակցությունը:
Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից մեկը, գրում է The Times of Israel-ը։ Նա զբաղեցրել է քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնը այն ֆոնին, երբ Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Հանիեի սպանության։
Նմանատիպ հոդվածներ
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն չի եղել․ ՀՀ ՊՆ
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությ...
«Հեզբոլլահ»-ը նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին։«Հայֆայի բնակիչները...
Ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ շրջանցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանումը
ՌԴ Կուրսկի շրջան ներխուժած ուկրաինացի զինվորականներն անցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանման հենակետերի մոտով, որը պետք...
Իսրայելը պատրաստվում է Իրանի և Հըզբոլլահի «բազմօրյա հարձակմանը»
Իսրայելը պատրաստվում է Իրանի և շիայական «Հըզբոլլահ» շարժման կողմից հնարավոր բազմօրյա հարձակմանը՝ պաղեստինյան արմատական ...