ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը վերականգնում են իրենց ՀՀ անձնագրերը
Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերն ավելի շատ են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի շրջանում կտրուկ աճել են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը, ինչը Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ երկու տարիներին դիմումների թիվը գերազանցել է 20 հազարը, մինչդեռ ավելի վաղ տարեկան միջին ցուցանիշը եղել է 7-8 հազար։
Ղազարյանը դիմումների աճը կապել է նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ՌԴ քաղաքացիների համար առաջացած ճամփորդական սահմանափակումների հետ։
«Տեսնում ենք՝ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես՝ ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ»,- ասել է նա։
Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ՌԴ քաղաքացիների մեծ մասն ազգությամբ հայեր են, ուստի այս միտումը հիմնականում առնչվում է հայկական սփյուռքին։
Նա նշել է, որ այս պարագայում ՀՀ քաղաքացիությունը որոշ դեպքերում օգտագործվում է նաև որպես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու հնարավորություն։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...