«Երկիրը շարունակում է բարձր տոկոսով ավելացնել պետական պարտքը»․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հարց է ուղղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Բաբկեն Թունյանին՝ հետաքրքրվելով Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ նրա պատկերացումներով։
«Մենք սպասում էինք ձեզանից ավելի պրոակտիվ ներկայացում մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելների, ապագա զարգացման, ոլորտային առաջնահերթությունների մասին, բայց մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ-որ քայլեր ու գրեթե չպատմեցիք այն ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը»,- ասել է Կարապետյանը։
Կարապետյանը ներկայացնելով տվյալներ ասել է՝ Հայաստանը ներկայում տնտեսական բարձր ցիկլում է, պղնձի գինը պատմական բարձր մակարդակի վրա է, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիարդավոր միջոցներ են հոսում Հայաստան։ Միևնույն ժամանակ, ըստ Կարապետյանի, երկիրը շարունակում է բարձր տոկոսով ավելացնել պետական պարտքը։
Պատասխանելով Կարապետյանին՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախորդ տարիների աշխատանքի արդյունքները ներկայացվել են ընտրողներին, որոնք իրենց ձայնն ու մանդատն են տվել այդ աշխատանքը շարունակելու համար։
«Հայաստանի Հանրապետությունում, եթե նայեք վերջին վիճակագրական կոմիտեի հրապարակումը, միջին կենսաթոշակը 59,000 դրամ է, իսկ աղքատության միջին գիծը 54,000 դրամ, ենթադրում եմ, որ այն ցուցանիշը, որը կհրապարակվի 2026 թվականի համար, շատ ավելի լավատեսական կլինի, քան դուք պատկերացնում եք»,- ասել է Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Եթե գազի գինը բարձրանա, ՌԴ-ի հետ բարեկամաբար կխոսենք. Խանդանյան
Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ այդ հարցը կքննարկեն բարեկամաբար։ Այս...
Ռուսաստանում գործարարները խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակի արտահանողների համար․ Փաշինյանի պատասխանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Լուդինգ» ընկերության սեփականատերերի վերաբերյալ լրագրողի պնդումներին և նշել, որ տ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղմթերքի առևտուրն ավելացնելու հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ...