«Շուկայում մեր տեղերն արդեն գրավում են ուրիշները»․ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Հայաստանում գործարարների և հատկապես արտահանողների խնդիրներին՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում նոր շուկա գտնելն ու այնտեղ դիրքավորվելը չափազանց բարդ է։
«Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում»,- Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի տեղն արտահանման շուկաներում աստիճանաբար զբաղեցնում են այլ երկրների արտադրողները։
«Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են»,- նշել է նա։
Ծառուկյանը զգուշացրել է, որ խնդիրները չլուծելու դեպքում հայկական կոնյակի, գինու, պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների և այլ արտադրանքի տեղը կարող են զբաղեցնել վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների ապրանքները։
Նրա խոսքով՝ արտահանման շուկաների կորուստը միայն գործարարների խնդիրը չէ, քանի որ այն կարող է խաթարել ամբողջ տնտեսական շղթան։
«Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև»,- գրել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է, որ փոքր և միջին բիզնեսը Հայաստանի «տնտեսական ողնաշարն» է, և պետությունը պետք է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ աջակցի գործարարներին։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Եթե գազի գինը բարձրանա, ՌԴ-ի հետ բարեկամաբար կխոսենք. Խանդանյան
Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ այդ հարցը կքննարկեն բարեկամաբար։ Այս...
Ռուսաստանում գործարարները խոչընդոտներ են ստեղծում հայկական կոնյակի արտահանողների համար․ Փաշինյանի պատասխանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Լուդինգ» ընկերության սեփականատերերի վերաբերյալ լրագրողի պնդումներին և նշել, որ տ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղմթերքի առևտուրն ավելացնելու հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ...