«Աղքատությունը 600 հազար մարդու դռանն է կանգնած»․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական մոդելը արմատական փոփոխության կարիք ունի։
Նրա խոսքով՝ վերջին տարիների տնտեսական աճը տնտեսության մեջ որակական փոփոխությունների չի հանգեցրել։
«Մեր երկրում աղքատությունը 600 հազար մարդու դռանն է կանգնած։ Վերջին ութ տարվա ընթացքում՝ մինչև 2024 թվականը, աղքատության ցուցանիշը նվազել է ընդամենը 2-3 տոկոսով, այն դեպքում, երբ երկիրը 7-8 միլիարդ դոլարի նոր վարկ է ներգրավել»,- ԱԺ-ում ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին գրանցված շուրջ 5 տրիլիոն դրամ տնտեսական աճին զուգահեռ ավելացել են ինչպես պետական պարտքը, այնպես էլ քաղաքացիների վարկային պարտավորությունները։
«Մոտավորապես ամբողջ տնտեսական աճը՝ 5 տրիլիոն դրամից շուրջ 2,5 տրիլիոնը, ժողովրդի վերցրած վարկերն են, շուրջ 2,4 տրիլիոնը՝ պետության վերցրած վարկերը։ Որակական փոփոխություն մեր տնտեսության մեջ, ցավոք, չկա»,- ասել է նա։
Կարապետյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսությանը՝ նշելով, որ 2026 թվականի առաջին կիսամյակում ոլորտում անկում է գրանցվել։
«Տնտեսական մոդելի արմատական փոփոխություն է պետք։ Այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ակտիվությանը ներկայում նպաստում են պղնձի բարձր գինը և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերը, սակայն դրանք ժամանակավոր գործոններ են։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։Ղազարյանը ՔՊ-ականն...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...